Իրանը դադարեցրել է դեպի Եվրոպա բոլոր թռիչքները՝ Իրանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։ Այս մասին հայտարարել է Iran Air-ի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։
«Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչել է Եվրոպա, Iran Air-ն էր, և հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, իրանական ոչ մի ինքնաթիռ այլևս չի թռչի Եվրոպա»,-ասել է նա։