Ինչպե՞ս է Հայաստան մուտք գործել մոտ 1 տոննա կոկաինը. պարզաբանում է ԱԱԾ ղեկավարը

Մոտ 1 տոննա կոկաինով բեռը, որը տեղաբաշխված էր մրգի 25 արկղերի մեջ, անցել է մաքսատան կանաչ միջանցքով, քանի որ տվյալ ներկրողը մինչ այդ ունեցել է վստահելի վարքագիծ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։

«Արգելված բեռը անցել է մաքսատան կանաչ միջանցքով, քանի որ մինչ այդ միրգ ներկրողին` «Մրգենի» ընկերությանը (որի բեռնատարներում հայտնաբերվել էր կոկաինը) ներկրման արտոնյալ հնարավորություն տրվել էր»,– ավելացրեց Աբազյանը:

«Մրգենի» ընկերությունը պարբերաբար միրգ է ներկրել, նախկինում առանձնապես խնդիրներ չի ունեցել, և այդ պատճառով նրա բեռներն անցել են կանաչ միջանցքով։ Աբազյանի խոսքով` հերթական ներկրվող խմբաքանակի մեջ մաքսային ծառայության աշխատակիցները կոկաին են հայտնաբերել։ Կոկաինի ընդհանուր ծավալը հետագայում հստակեցվել է` ոչ թե 1 տոննա, այլ մոտ 800 կգ։

Հիշեցնենք` 2024–ի մայիսի 17–ին Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print