Գեղարքունիքի մարզում ընտանիքի 5 անդամներ թունավորվել են ձմերուկից, 3-ն անչափահաս են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «էկզոգեն թունավորում անհայտ էթալոգյայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի։
Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա Ղ․-ն, 35-ամյա Սյուզաննա Չ․-ն, 13-ամյա Ռ․ Ա․-ն, 10-ամյա Մ․ Ա․-ն և 6-ամյա Ա․ Ա․-ն:
Նախնական տեղեկություններով՝ նրանք թունավորվել են իրենց տանը ձմերուկ ուտելու հետևանքով:
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։