🎦Իսրայելը հզոր հարվածներ է հասցրել Լիբանանի քաղաքներից մեկին. կան զոհեր

Իսրայելական օդուժը մի շարք հզոր հարվածներ է հասցրել Լիբանանի Նաբաթիե քաղաքի թիրախներին: Հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Նաբաթիեի քաղաքապետը և ևս վեց մարդ զոհվել են:

Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 346 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print