Կառավարությունը փոփոխություններ է կատարել կենսաթոշակից ու նպաստից անկանխիկ գործարքների հետվճարի համակարգում։ Հետվճարը 10-ի փոխարեն 12 տոկոս է դարձել, այսինքն՝ թոշակառուն նախկին 5000-ի փոխարեն՝ անկանխիկ գործարքներից հետո կարող է ետ ստանալ մինչև 6000 դրամ։
