Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ Հայաստանում վերջին տասնամյակուներում շուրջ 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել սելեկտիվ աբորտների պատճառով․
«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն, շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,- հայտնել է նա կառավարության նիստում։
Վարչապետն էլ նշել է, թե Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիր կա. «Այսինքն՝ մարդկանց ինչ-որ մի մաս նախընտրում է ունենալ տղա երեխա, այսինքն՝ սելեկտիվ աբորտների հիմնական զոհը աղջիկ երեխաներն են»։