Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը եւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկանում ենք Iravunk.com-ից։

Դիվանագետները քննարկել են ադրբեջանա-իրանական օրակարգի արդիական հարցերը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մատնանշել են երկկողմ հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակը փոխադարձ երկխոսության եւ փոխըմբռնման շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը, մտահոգություն հայտնել հանրային հռետորաբանության եւ առկա այլ խնդիրների վերաբերյալ։

Նշվել են նաեւ այն օգուտները, որ կարող էր բերել երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի քարտուղարների միջեւ կապերի հաստատումը։

«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ եւ նշել շփումների շարունակման կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print