Նախատեսվում է նաև Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 13,12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում և Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացում։
Հայաստանի կառավարությունը հաստատել է ֆինանսավորում՝ ընդհանուր 4,4 կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման և կառուցման, ինչպես նաև երկու կամուրջների վերանորոգման մասշտաբային ծրագրի համար: Ներդրումները նպատակաուղղված են երկրի տարբեր շրջաններում տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը:
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել շուրջ 3,535 միլիարդ դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երկրի ճանապարհային ցանցի արդիականացման համար: Միջոցները կուղղվեն ճանապարհների կառուցմանը, վերակառուցմանը, քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, կամուրջների հիմնանորոգմանը, ինչպես նաև այդ աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողությանը:
Ծրագիրը ներառում է Կիրանց գյուղի հատվածում Հ-58 ճանապարհի շրջանցիկ 0,7 կմ երկարությամբ հատվածի կառուցումը և Հ-58-ից դեպի Աճարկուտ և Աճարկուտից Կիրանց տանող 3,7 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցումը: Նախատեսվում է նաև Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 13,12 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում և Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման կանխարգելիչ միջոցառումների իրականացում:
Բացի այդ, կիրականացվի Գեղանիստից դեպի Դարակերտ տանող ավտոճանապարհի Գետափնյա գյուղի հատվածի կամրջի և Մասիսից դեպի Վաղարշապատ տանող ավտոճանապարհի Դարբնիկ գյուղի հատվածի կամրջի հիմնանորոգում: