Դպրոցահասակ երեխաները լող մարզաձևով կզբաղվեն

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացումը: Արդյունքում՝ լող մարզաձևով կզբաղվեն դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները:

1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ խմբերում պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ:

Ծրագիրը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում: Մարզիչ-մանկավարժների պարապմունքները կհսկվեն տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից: Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print