Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, այլ Կիևն է հրաժարվում․ Լավրով

Որքան ավելի երկար Կիևը հրաժարվի բանակցություններից, այնքան ավելի դժվար կլինի պայմանավորվածության հասնել: Այս մասին հայտարարել  է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Լավրովը շեշտել է, որ ոչ թե Ռուսաստանն է հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, այլ Կիևը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ 20-յակի գագաթնաժողովի իր ելույթում Զելենսկին նշել էր, որ խաղաղության գործընթաց սկսելու համար Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերն Ուկրաինայից, փոխհատուցում վճարի Կիևին պատճառած վնասի համար և ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նա նաև կոչ է արել կատարել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Զելենսկին նաև կոչ է արել երկարաձգել ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքը, որը կնքվել է հուլիսին ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև:

Ըստ ՄԱԿ-ի՝ գործարքի կնքումից ի վեր հաջողությամբ արտահանվել է 10 տոննա ուկրաինական հացահատիկ և գյուղատնտեսական ապրանքներ, ինչն օգնել է կանխել պարենի համաշխարհային ճգնաժամը: Գործարքի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print