Մեսսին ստացել է ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակը

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակը:

Հոկտեմբերի 17-ին իսպանական Marca-ն մրցանակ է շնորհել՝ նշելով նրա ձեռքբերումները ֆուտբոլային դաշտում: Արարողությունը տեղի է ունեցել «Ինտեր Մայամի» Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում: Մեսսին մրցանակը ստացել է Marca-ի տնօրեն Խուան Իգնասիո Գալյարդոյի և ամերիկյան ակումբի համասեփականատեր Խորխե Մասայի ձեռքից:

Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է ամերիկյան ակումբի 18 հանդիպման, որոնցում իր ակտիվում գրանցել է 17 գոլ և 10 գոլային փոխանցում: Մեսսիի գործող աշխատանքային պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Ընդհանուր առմամբ, հարձակվողի հաշվին կա 46 թիմային պարգև, ինչպես նաև 56 անհատական մրցանակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print