ԶՊՄԿ-ը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականցնել մարզի տարբեր բնակավայրերում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայքներին: Այս անգամ հերթը Սյունիքինն է` շրջակա բնակավայրերով: Ձեռնարկությունը արևային վահանակներով ու ջրատաքացուցիչներով կապահովի 280 տների բնակիչներին: Աշխատանքների առաջին փուլն արդեն մեկնարկել է:
