ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու, հայտնում է BBC-ի ադրբեջանական աղբյուրը։
«Ռուսաստանը ներկայացված կլինի միջոցառմանը «վարչապետի մակարդակով»»,-BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների ղեկավարների հետ միասին:
Սա ՄԱԿ-ի միջոցառում է, և հրավերներ ուղարկելիս կազմակերպիչները տարբերություն չեն դնում, նշել է աղբյուրը: