Նոյեմբերի 17-ին հանրապետությունում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ ու կարճատև տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով։
Սյունիքում կդիտվի փոփոխական ամպամածություն, սակայն տեղումներ չեն լինի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +5․․․+13 աստիճանի սահմաններում։