ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում հոկտեմբերի 20-ին միջադեպ է տեղի ունեցել: Ամերիկյան ուղղաթիռը մխրճվել է քաղաքի արևելքում գտնվող ռադիոաշտարակի մեջ։ Այս մասին հայտնում է Houston Chronicle պարբերականը։
Ուղղաթիռն ընկել է գետնին, առաջացրել է հրդեհ:
Ականատեսներն ասում էին, որ ուղղաթիռը ռադիոաշտարակին բախվելուց հետո վերածվել է հրե գնդի։ Կապի դաշնային հանձնաժողովի տվյալներով՝ աշտարակի բարձրությունը մոտ 305 մետր է եղել։
Դեռևս հայտնի չէ՝ այս աղետի հետևանքով կան վիրավորներ կամ զոհեր:
Հարձակման պահը նույնպես տեսագրվել է։