«Ցավով տեղեկացնում ենք, որ «Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեքսիկա և մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին։
«Միսս Տիեզերք Հայաստանի» ինստագրամյան էջում հրապարակվել է Հայաստանի հաղթող Իրինա Զախարովայի՝ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությունը:
«Ցավով տեղեկացնում ենք, որ «Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեքսիկա և մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին։
Մենք երկար նախապատրաստական աշխատանք ենք իրականացրել, և բոլորը վճռական էին հաջող հանդես գալ: Սակայն ընտանեկան հանգամանքների բերումով Իրինան դժվարին որոշում կայացրեց՝ հրաժարվել մասնակցությունից։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին այս դժվարին պահին աջակցության և ըմբռնման համար։ Իրինան շարունակում է մնալ շատերի ոգեշնչման աղբյուրը, և մենք վստահ ենք, որ նրան շատ նոր հնարավորություններ են սպասում:
Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է ուղերձում։