Պուտինը կհանդիպի գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ–ին. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ կունենա գրեթե բոլոր առաջնորդների հետ, որոնք կմասնակցեն ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի 22-24-ը Պուտինը կմասնակցի ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովին, որը Ռուսաստանն անցկացնում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով:

«Ռուսաստանի Դաշնության նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա գագաթնաժողովին մասնակցող գրեթե բոլոր առաջնորդների հետ», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print