Ոսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել՝ մեկ ունցիայի դիմաց գերազանցելով 2700 դոլարի շեմը։ EconoMood-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council):
Հատկանշական է, որ տարեսկզբից ոսկու գինն աճել է 32%-ով: Ոսկու պահանջարկի աճի վրա ազդող գործոն է համարվել ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը:
Հավելենք, որ նախորդ ամիս ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և, ներդրողների ակնկալիքների համաձայն, 90% հավանականությամբ դա կանի նաև նոյեմբերին։