Տղամարդը 21-ամյա աղջկան գրել է, որ եթե պարտքը չտա, պետք է սեռահարաբերություն ունենա

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն տելեգրամ հավելվածի միջոցով  հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա:
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։  

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print