Անցած 1 օրում արձանագրվել է 7 ՃՏՊ, 11 մարդ վիրավորվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 9-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, խոշտանգման, բնակարանային գողության և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելու, շորթելու, վնասելու կամ թաքցնելու, կալանավորներին պահելու վայրում իրականացվող գործունեությանը խոչընդոտելու և ալիմենտ չվճարելու՝ 1-ական դեպք։


Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է  անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։


Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print