Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանն այսօր ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին՝ Գյուղատնտեսության և ոռոգման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Թանգու Վինսենթի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին, Կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը կարևորվեց շարունակական ռազմավարական երկխոսությունը ԶՖԳ-ի և ՀՀ կառավարության միջև՝ մեր պետության ենթակառուցվածքների համար կարևոր խնդիրներ լուծելու համար։
Քննարկման ուղղությունները մի քանիսն էին․
- Վեդիի ջրամբարի ծրագրի վերջին փուլերի կատարման մասին տեղեկատվություն,
- «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի /IADAAM/ արդյունավետ մեկնարկը և իրականացումը,
- «Հայաստանի համար Ջրի և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA) ծրագրի գնահատումը, այդ թվում՝
- Համաշխարհային Բանկի հետ «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) ծրագրի համաֆինանսավորման պայմանները,
- Սյունիքի համապարփակ զարգացման ենթակառուցվածքային բաղադրիչի ֆինանսավորման ծավալը և ժամկետները,
- Պատվիրակված դրամաշնորհային ֆոնդը ստանալու նպատակով ԵՄ-ին ներկայացվելիք տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակը։