Բաքվում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղների հետևանքով կա 2 զոհ, նրանցից մեկի մարմինը փրկարարները դուրս են բերել անձրևաջրերով ողողված թունելում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներ։
Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկա և ջրասուզակներ։

