Երևանում օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. հայտնաբերվել է թմրանյnւթ

Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների:

Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է:

35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print