Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի պարեկները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։
Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։
Արդեն աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր աղ ու ավազով մշակում են ճանապարհը։
Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։