ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։

Օրակարգում ընդգրկված Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը խորհրդարանի կողմից հաստատվեց։

Օրինագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր։

Քվեարկությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Նշենք, որ միջազգային պայմանագրերը քննարկվում ու վավերացվում են մեկ ընթերցմամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print