Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 5-ական, փաստաթուղթ կեղծելու՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, հոգեկան ներգործության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունությանը միջամտելու, սառը զենքի հայտնաբերման և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, կալանավորների պահման վայրում վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու և պահելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից արգելված իրեր պահելու, կանխամտածված սնանկության, դատական ակտերը չկատարելու ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և վանդալիզմի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։