Քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print