Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ-ն հերքում է

Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15–ի լույս 16–ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print