Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, Tert.am-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նոյեմբերի 5-7-ը Կովկասի մահմեդականների գրասենյակը PreCOP միջոցառման շրջանակում կկազմակերպի համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով՝ շուրջ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ, նախատեսվում է նաև նրանց այցն Արցախ: