🎥Ահաբեկչություն Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին ​​Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մահացու հարձակում է իրականացվել Անկարայի մերձակայքում գտնվող Թուրքական օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության (TUSAS) կենտրոնակայանի վրա: Տեսանյութում երևում է պայթյուն դեպքի վայրում, և լսվում են փոխադարձ կրակոցներ, գրում է Reuters-ը:

«Ահաբեկչություն է իրականացվել Անկարայի Քահրամանկազանում գտնվող TUSAS-ի օբյեկտների վրա: Ցավոք սրտի, ունենք զոհեր և վիրավորներ»,- ասել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան X-ի իր էջում։

Պայթյունի և դրան հաջորդած կրակոցների պատճառները դեռևս պարզ չեն, որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ ինքնասպան ահաբեկչի հարձակում է տեղի ունեցել: Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ծառայություններ, հաղորդում է պետական ​​«Անադոլու» գործակալությունը: Նախարարի խոսքով՝ կա առնվազն 3 զոհ, 14 վիրավոր, ինչպես նաև՝ գերեվարվածներ:

TUSAS-ը Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն կարևորագույն ընկերություններից է։ Այն արտադրում է KAAN մարտական ​​ինքնաթիռը և իրականացնում այլ նախագծեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print