«Էրեբունի» օդանավակայանում աշխատող ՌԴ քաղաքացու մոտ 500 գրամ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվեց

Մի քանի օր առաջ մենք բռնեցինք «Էրեբունի» օդանավակայանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձնավորության՝ ՌԴ քաղաքացու, որն աշխատում էր «Էրեբունի» օդանավակայանում։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Այդ միջոցառումը մենք իրականացրինք Ռուսաստանի իրավապահների աջակցությամբ, որի արդյունքում մոտ 500 գրամ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվեց:

«Բացի դրանից՝ նախօրեին Երևանի կենտրոնում ավտոմեքենաներից մեկում մոտ 200 գ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել»,- նշեց նա։

Վահե Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ 2020 թվականից առ այսօր թմրամիջոց օգտագործող մոտ 40 անչափահասների են հաշվառման վերցրել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print