TUSAŞ-ի բոլոր պատանդները փրկվել են։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուս զինյալները վնասազերծվել են։
Ավելի ուշ Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մինչև 5, վիրավորվել՝ 22 մարդ։
Վերջինիս տվյալներով՝ ահաբեկչությունը, հավանական է, իրագործել են Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները։