Ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տղամարդը ներկայացրել է յուրահատուկ հոտով, 48 գրամից ավելի զանգված։ Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Կապս գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց։
Ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տղամարդը ներկայացրել է յուրահատուկ հոտով, 48 գրամից ավելի զանգված։ Նա հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Տղամարդը տան բակից ոստիկաններին է ներկայացրել նաև պոլիէթիլենային տոպրակ՝68 գրամից ավելի քաշով կանաչավուն կիսաչոր զանգվածով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին։