ՊՆ ավտոմեքենա է կողաշրջվել, կա 1 զոհ․ ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այսօր տեղի ունեցած վթարի վերաբերյալ, որում մասնավորապես ն շվում է․

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print