ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում անհրաժեշտ է համարել, որ Ադրբեջանն ու Հայաստանը պահպանեն խաղաղ բանակցությունների տեմպը:
«Կոչ եմ արել Նիկոլ Փաշինյանին պահպանելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններ տեմպը՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում արտգործնախարարների միջև կայացած բանակցություններից հետո:ԱՄՆ շարունակում է նպաստել այդ ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
I urged Prime Minister Pashinyan to sustain momentum on peace negotiations between Azerbaijan and Armenia following the foreign ministers’ talks in Washington on November 7. The United States remains committed to these efforts.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) November 16, 2022