«Ազատ արձակման գործողությանը ներկա են գտնվել FPWC և IAR մասնագետները, ներկայացուցիչներ ՇՄՆ-ից և Վայոց ձորի մարզպետարանից, ինչպես նաև հատուկ հյուր՝ հայտնի դերասան և IAR աջակից Փիթեր Իգանը»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Մոտ մեկ ամիս առաջ ավտովթարի ենթարկված արջը բուժում է ստացել FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) և վերադարձվել է վայրի բնություն։ Այս մասին տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից և լուսանկարներ հրապարակել։
«Վնասված արջին պատվաստվել է մեր կենդանաբույժի կողմից, ստուգվել է կատաղության ու այլ հիվանդությունների առկայության համար։
Արջը հաջողությամբ ազատ է արձակվել հայկական լեռներում։ Արջին անվանակոչել ենք Ռիքի՝ ի պատիվ կատակերգու Ռիքի Ջերվեյսի։ Ազատ արձակման գործողությանը ներկա են գտնվել FPWC և IAR մասնագետները, ներկայացուցիչներ ՇՄՆ-ից և Վայոց ձորի մարզպետարանից, ինչպես նաև հատուկ հյուր՝ հայտնի դերասան և IAR աջակից Փիթեր Իգանը»,- ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։



