Հայաստանցի բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնել

Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հայաստանցի բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տոնել։ 

Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը շարժվում է առաջ։ Նա այս անգամ պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցչին։

Իր հերթին ժամանակից շուտ հաղթանակ տոնեց պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը։ Իր հաշվին հաղթանակ գրանցեց նաև Արշակ Բաբլումյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print