Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացմանը:
«Ադրբեջանը, որն այս տարի հյուրընկալում է կլիմայի գլոբալ համաժողովը՝ COP29-ը, նախատեսում է հաջորդ տասնամյակում ավելացնել գազի արդյունահանումը: Այս ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները»,- ասված է կազմակերպության X-ի միկրոբլոգում: