ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ: Այդ մասին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանությունից:

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանված սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print