Radar Armenia-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն, անդրադառնալով սպառազինության ձեռքբերման հարցին, ասաց, որ Հայաստանը բացառապես իր պաշտպանական կարողությունները ընդլայնելու նպատակով է ձեռք բերում ժամանակակից սպառազինություն, և դրա դիվերսիֆիկացիան և ձեռքբերումը ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունի։
«Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհին է։ Զինված ուժերում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ սպառազինության դիվերսիֆիկացիան, ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունի։ Մեր խնդիրը Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ»,- ասաց նա։