Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Թբիլիսիի Գլդանի օկրուգի թիվ 60 ընտրատեղամասում, տեղեկացրել է NewsGeorgia-ն։
Ինչպես տեղեկացրել է լրատվամիջոցը, ծեծկռտուքին մասնակցել են «Վրացական երազանքի» կողմնակիցները եւ դիտորդները։
Հայտնի է, որ տեղում ներկա է եղել նաեւ «Ազգային շարժում» կուսակցությունից Թբիլիսիի սաքրեբուլոյի պատգամավոր Իրակլի Էձգվերաձեն։