Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները:
Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությանը ընտրատեղամասերի 3018 (97 011%) արդյունքների հաշվարկի համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ունի ձայների 54,24 տոկոսը (1 087 801 ձայն): Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր 4 միավորմանը, ապա նրանց տվյալները ներկայումս միասին կազմում են 37,33 տոկոս:
Ավելի կոնկրետ՝ «Փոփոխությունների կոալիցիան` Գվարամիա, Մելիա, Գիրչի, ժամանակն է» ստացել է ընտրողների ձայների 10,81 տոկոսը (216 691 ձայն):
«Հզոր Վրաստան՝ Լելո, Հանուն ժողովրդի, Հանուն ազատության»՝ 8,72 տոկոսը (174 921 ձայն):
«Գախարիան՝ հանուն Վրաստանի»-ն հավաքել է ընտրողների ձայների 7,73 տոկոսը (154 916 ձայն):
«Միասնություն-Ազգային շարժման» օգտին քվեարկել է ընտրողների 10,07 տոկոսը (201 937 ձայն):