Հազվադեպ մթնոլորտային երևույթներ՝ «հրե» ծիածաններ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Հրե» ծիածաններ», որոնք նաև կոչվում են հորիզոնաշրջանաձև ծիածաններ, հազվադեպ մթնոլորտային երևույթներ են, տեղի են ունենում, երբ Արեգակը հորիզոնից բարձր է 58 աստիճան, երկնքում փետրավոր ամպեր են, իսկ ամպերում սառցի բյուրեղները դասավորված են հորիզոնական:

Հակառակ իրենց անունի, «հրե ծիածանները» կրակի հետ կապ չունեն անունը գալիս է վառ գույներից և կրակոտ արտաքինից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print