«Հատկանշական է, որ գրանցված 28․269 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին»։
2024 թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 4,8%-ով կամ 1413 դեպքով: Այս մասին 2025 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
«Հատկանշական է, որ գրանցված 28․269 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին»,- ասաց փոխնախարարը:
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանի Հանրապետությունը այս տեսանկյունից բավականին լավ դիրքերում է, որովհետև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կշիռը ընդհանուր հանցավորության մակարդակի մեջ կազմում է շատ ցածր տոկոսայնություն: