Washington Post-ի անմեղ տեղեկատվությունը շատ բանի մասին է ակնարկում․ «Իրավունք»

Արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, ռուսական արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն Անկարայում իր ամերիկյան գործընկերոջ` ԿՀՎ ղեկավար Բերնսի հետ հանդիպումից հետո մեկնել էր Թեհրան: Թե ինչու, այդ գերգաղտնի կազմակերպության ղեկավարը կիմանա:

Պարզվում է, որ Բերնսը եւս տուն վերադառնալի, ճանապարհը «կորցրել» ու հայտնվել է Կիեւում: Այս մասին արտահոսը հրապարակելու պատիվը վստահվել է Washington Post-ին:

Միայն այս այցը բավական է ավելորդ անգամ համոզվելու համար, որ Նարիշկինն ու Բերնսը Անկարայում քննարկում էին Ուկրաինայի ճակատագիրը եւ ոչ միայն (հաշվի առնելով Նարիշկինի Թեհրան մեկնելը): Կարելի է նաեւ ենթադրել, որ այն տեղեկությունները, որոնք Բենսը հաղորդել է Կիեւին, այնքան էլ Զելենսկու սրտովը չէ, ով այդ այցից հետո G20-ի «ուղւղ եթերում» բանակցությունների այնպիսի ճոխ պահանջներ ներկայացրեց Մոսկվային, որը մեկ բան էր նշանակում` ոչ մի բանակցություն: Նաեւ պատահական չէր, որ այդ հայտարարությունից հետո ռուսներն ուկրաինական էներգետիկայի մի զգալի մասն էլ ոչնչացրեցին, որի համար ամերիկացիների մի հասարակ ցավակցություն անգամ Զելենսկուն չհայտնեցին:

Զելենսկին էլ, երեւի որոշեց խորամանկել` C-300-ի հրթիռն ուղղելով Լեհաստանի դեմ (այն, որ երկիր-օդ դասի հրթիռը պայթեց գետնին ընկնելով, նշանակում է, որ դրա վրա առկա ինքնաոչնչացման համակարգը, որը միանում է թիրախին չհարվածելու դեպքում, որ այն չընկնի արձակողի սեփական տարածքում եւ վնասներ պատճառի) եւ անմիջապես էլ դրա համար մեղադրելով Ռուսաստանին` ՆԱՏՕ-ի դեմ հարձակման իմիտացիա ստեղծելու համար: Նաեւ կարելի է ենթադրել, որ Բայդենը հենց այնպես չէ, որ սառը նախնական արձագանք ցուցաբերեց այդ ամենին` դրանով ուկրաինական կլոունին թույլ չտալով Երրորդ համաշխարհային սանձազերծել…

Բայց եթե ամեն ինչ հասել է այս սրությանը, դա մեկ բանի մասին է ակնարկում. ռուսներն ու ամերիկացիներն իրոք պայմանավորվել են, ամերիկացիները չեն ուզում «թռնել» պայմանավորվածություններից, եւ այդ սցենարը Զելենսկու համար այն աստիճան կատաստրոֆիկ է, որ պատրաստ է անգամ Երրորդ աշխարհամարտ սարքել: Չստացվեց, եւ հիմա նորից գնդակը նրա դաշտում է` պետք է ասի` պատրա՞ստ է բանակցությունների` արդեն ձեռք բերված պայմաններով: Եթե ոչ, ուրեմն ռուսները կոչնչացնեն նաեւ Ուկրաինայի դեռ մնացող էներգետիկայի մյուս մասը եւս, հետո այլ բաներ, մինչեւ Զելենսկին կա´մ կհամաձայնվի կա´մ թոկը վզին կգցի:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print