Շինարարական աշխատանքներին զուգընթաց ավելանում են նաև դեպքերը, երբ բնակիչները անզգուշաբար վնասում են էլեկտրական մալուխները: Փորձը ցույց է տալիս, որ հատկապես հողային աշխատանքներ կատարելիս, հաճախ վնասվում են ստորգետնյա հոսանքալարերը` դառնալով հոսանքազրկումների պատճառ: ՀԷՑ-ից հորդորում են շինաշխատանքները սկսելուց առաջ տեղեկացնել:
