«Եվ սա ցույց է տալիս, որ այս տիպի համագործակցություններով մենք կարող ենք մեր թանգարանները դարձնել շատ ավելի գրավիչ և այցելելու պարտադիր վայր մեր քաղաքացիների, զբոսաշրջիկների համար»։
Մեկ ամսվա արդյունքներով «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունից Հայաստանի պատմության թանգարանի մուտքերը գերազանցել են 30 միլիոն դրամը, մենք ունենք մեծ թվով այցելություններ: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով թանգարանային ոլորտին առնչվող՝ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությանը:
«Մինչև 12 տարեկան երեխաների համար անվճար է մուտքը և մյուս սոցիալական խմբերի համար էլ, բնականաբար, իր քաղաքականությունն է գործում, այսինքն՝ այցելությունների թիվը շատ ավելի մեծ է: Եվ սա ցույց է տալիս, որ այս տիպի համագործակցություններով մենք կարող ենք մեր թանգարանները դարձնել շատ ավելի գրավիչ և այցելելու պարտադիր վայր մեր քաղաքացիների, զբոսաշրջիկների համար»,- ասաց նախարարը: