Շվեդիան դադարեցնում է Վրաստանի հետ համագործակցությունը

Շվեդիան դադարեցնում է Վրաստանի հետ համագործակցությունը պետական մարմինների մակարդակով, հայտնում է Sweden Herald պարբերականը:

Շվեդիայի զարգացման և արտաքին առևտրի համագործակցության հարցերով նախարար Բենջամին Դուսի գրավոր մեկնաբանության մեջ պարզաբանվում է, որ Վրաստանում իրադարձությունների զարգացումը «վաղուց տագնապ է առաջացնում», և հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդների հաղորդած խախտումները հաստատել են դա:

Նշվում է, որ «ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթանակ է տարել վիճահարույց խորհրդարանական ընտրություններում, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում ընդդիմության և միջազգային դիտորդների կողմից»:

«Այդ պատճառով կառավարությունը դադարեցնում է շվեդ-վրացական ուղղակի համագործակցությունը, որը դեռ շարունակվում է, այդ թվում՝ Վրաստանի հարկային գերատեսչության հետ», – հայտարարել է նա:

Դուսի խոսքով՝ համագործակցությունը կարող է վերսկսվել ապագայում, եթե Վրաստանը կրկին դիմի ԵՄ-ին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print