Սյունիքի մարզպետը, մարզպետի աշխատակազմի անդամները, մարզի համայնքների ղեկավարները, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության անդամներն այսօր ծաղկադրում են կատարել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։
Հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ հրապարակելով լուսանկարներ։