Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Սահակյանը Լեհաստանում հանդես գալով մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տվեց 320 (140+180) կգ եւ կանգնեց պատվո պատվանդանի հաղթողի աստիճանին: Պոկում վարժությունում նա բավարարվեց փոքր բրոնզով, իսկ հրումում ու երկամարտում չունեցավ հավասարը:
Գոռն ամբողջ 11 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղն զբաղեցրած լեհ մարզիկ Կոնրադ Լազուգային: